Բարի գալուստ

«Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ

ԼԽՈՒԵ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԽՈՒՄԲ

Կրթահամալիրը ունի նախադպրոցական խումբ, որտեղ սովորում են 3-5 տարեկան թվով 6 լսողության ծանր և խոր խանգարում ունեցող փոքրիկներ:

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Տարրական դպրոցում՝ 1-ից 4-րդ դասարաններում, սովորում են ընդհանուր թվով 37 աշակերտ: Միջին դպրոցում՝ 5-9 դասարաններում, սովորում են ընդհանուր թվով 54 աշակերտներ:

ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Ավագ դպրոցում՝ 10-12 դասարաններում, սովորում են 29 աշակերտ: Նրանց կրթությունը իրականացվում է ավագ դպրոցի արհեստագործական հոսքի ուսումնական պլանով:

«Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ

Մեր թիմը

Նորություններ և հայտարարություններ

Ժեստերի լեզվի միջազգային օրվա առթիվ ազգային ժողովի աշխատանքի եվ բարեկեցության հանձնաժողովի այցելությունը լխուե հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն ընդգծեց ժեստերի լեզվի կարեվորությունը:

Սա կարևոր հնարավորություն էր՝ ևս մեկ անգամ ընդգծելու ժեստերի լեզվի դերը խուլ և թույլ լսող երեխաների կրթության, հաղորդակցության, սոցիալական ներառման և ինքնության ձևավորման գործում։ Այցի ընթացքում առանձնահատուկ ուշադրության արժանացավ այն գաղափարը, որ ժեստերի լեզուն միայն հաղորդակցման միջոց չէ․ այն խուլ մարդկանց լիարժեք կրթության, ինքնարտահայտման և հասարակական կյանքին մասնակցության կարևոր բաղադրիչ է։ Կենտրոնում ձևավորվող համագործակցությունը կարող […]

Ավելին

ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր տեղերի համար

ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր տեղերի համար՝ Ուսուցչի և դասվարի թափուր տեղեր Ժեստերի լեզվի ուսուցիչ՝ 9 դասաժամ Ռուսաց լեզվի ուսուցիչ՝ 11 դասաժամ Դասվար՝ 14 դասաժամ Պատմության ուսուցիչ՝ 12 դասաժամ Պահանջվող մասնագիտական որակավորում Ժեստերի լեզվի ուսուցչի և դասվարի թափուր տեղերի համար սուրդոմանկավարժի մասնագիտությունը պարտադիր է։Մրցույթն […]

Ավելին

Վնասակար սովորույթների և դրանց վտանգավոր հետևանքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղությամբ պարբերաբար իրականացվող աշխատանքների մի մասն են կազմում նաև համապատասխան մարմինների հետ հանդիպումների կազմակերպումը։

Օրերս ԼԽՈՒԵ կրթահամալիր ֊ում էին Նորք-Մարաշ վարչական շրջան ֊ի ոստիկանության տեսուչները։ Վերջիններիս սովորողները տվեցին բավականին շատ հարցեր և ստացան սպառիչ պատասխաններ։ Երբ դպրոցականն ունենում է վնասակար սովորությունների և դրանց հետևանքների մասին բավարար գիտելիքներ, նա ստանում է ուժ՝ ընտրելու առողջ ապագան՝ լի անսահման հնարավորություններով։

Ավելին

Բելենը ՀՀ է ժամանել հատուկ ԼԽՈւԵ կրթահամալիրի սովորողների համար

ԼԽՈւԵ կրթահամալիրի 2025–2026 ուստարվա ձեռքբերումների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Բելեն Ռիբուլոտտայի գործունեությունը: Բելենը ՀՀ է ժամանել հատուկ ԼԽՈւԵ կրթահամալիրի սովորողների համար` սովորեցնելու անգլերեն ժեստերի լեզու: Այս բացառիկ հնարավորությունը երազանք էր կրթահամալիրի սովորողների համար և այն այլևս իրականություն է Բելենը ոչ միայն բարձր մասնագիտական որակներով ուսուցիչ է, այլև մարդկային բարձր արժեքների […]

Ավելին

Proudly powered by WordPress | Theme: Spiko by Spicethemes