24.09.2026

Ժեստերի լեզվի միջազգային օրվա առթիվ ազգային ժողովի աշխատանքի եվ բարեկեցության հանձնաժողովի այցելությունը լխուե հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն ընդգծեց ժեստերի լեզվի կարեվորությունը:

📌

Սա կարևոր հնարավորություն էր՝ ևս մեկ անգամ ընդգծելու ժեստերի լեզվի դերը խուլ և թույլ լսող երեխաների կրթության, հաղորդակցության, սոցիալական ներառման և ինքնության ձևավորման գործում։

▶️

Այցի ընթացքում առանձնահատուկ ուշադրության արժանացավ այն գաղափարը, որ ժեստերի լեզուն միայն հաղորդակցման միջոց չէ․ այն խուլ մարդկանց լիարժեք կրթության, ինքնարտահայտման և հասարակական կյանքին մասնակցության կարևոր բաղադրիչ է։

📌

Կենտրոնում ձևավորվող համագործակցությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել՝ խուլ և թույլ լսող երեխաների իրավունքների, կրթության հասանելիության և ժեստերի լեզվի զարգացման ու կիրառման ուղղությամբ։

Share this content: