ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր տեղերի համար

🏫 ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր տեղերի համար՝
📚 Ուսուցչի և դասվարի թափուր տեղեր
🔹 Ժեստերի լեզվի ուսուցիչ՝ 9 դասաժամ
🔹 Ռուսաց լեզվի ուսուցիչ՝ 11 դասաժամ
🔹 Դասվար՝ 14 դասաժամ
🔹 Պատմության ուսուցիչ՝ 12 դասաժամ
⚠️ Պահանջվող մասնագիտական որակավորում
✅ Ժեստերի լեզվի ուսուցչի և դասվարի թափուր տեղերի համար սուրդոմանկավարժի մասնագիտությունը պարտադիր է։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ 

Թեստավորման փուլն անցկացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից մշակված հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը, և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին։

📋 Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
1․ Դիմում, ինքնակենսագրություն (Ձև 1), 1 լուսանկար՝ 3×4 չափի։
2․ Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)։
3․ Անձը հաստատող փաստաթուղթ։
4․ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում)։
5․ Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ։
6․ ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ։
7․ Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)։
8․ Տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ։
9․ Կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերելու մասին տեղեկություն (մասնակցած լինելու դեպքում)։
10․ Հերթական ատեստավորման արդյունքում աշխատանքից ազատված լինելու դեպքում՝ հերթական ատեստավորումն անցած լինելու մասին տեղեկանք։

📌 Մասնակիցը փաստաթղթերի բնօրինակները մրցույթի օրվան նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում առձեռն ներկայացնում է տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձին, ինչից հետո նույն օրը բնօրինակները վերադարձվում են մասնակցին։
📌 Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև մրցույթին նախորդող աշխատանքային օրը առձեռն ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը։

📅 Փաստաթղթերի ընդունման ժամկետը՝
Սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ՝ ամեն օր, ժամը 10։00-ից 15։00-ը, բացի կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։
🗓 Մրցույթի օրը՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 14։30-ին։
📍 Վայրը՝ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ

🏠 Հասցե՝ ք․ Երևան, Նորքի այգիներ 193
📞 Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 651060 հեռախոսահամարով։

Share this content: