09.12.2024 Միջոցառումներ 2024 թ.ի նոյեմբերի 26֊ին ԼԽՈՒԵ կրթահամալիր֊ում հյուրընկալեցինք Երևանի 198 ավագ դպրոցի աշակերտներին, ում հետ միասին մեր աշակերտները արդյունավետ կլոր սեղան֊քննարկում իրականացրեցին ՄԱԿ֊ի կոնվենցիայով ամրագրված երեխաների իրավունքների, հավասար իրավունքների ապահովման գործող դրույթների մասին։ Նախապես 2 դպրոցներն էլ մի շարք ուսումնասիրություններ էին կատարել և պատրաստել էին իրազեկող պաստառներ։ Բուն քննարկումից հետո աշակերտները պանտամիմա խաղի միջոցով սովորեցին մի շարք ժեստեր և 198 դպրոցի սաները սկիզբ դրեցին իրենց կյանքում նոր լեզվի` ժեստերի լեզվի ուսումնասիրությանն ու կիրառությանը։ Ստեղծվեց այնպիսի ջերմ համագործակցային և ընկերական մթնոլորտ, որ ոչ ոք չէր ուզում գիտակցել, որ ուսումնական օրը վաղուց արդեն ավարտված է Share this content: