198 ավագ դպրոցի աշակերտներին, ում հետ միասին մեր աշակերտները արդյունավետ կլոր սեղան֊քննարկում իրականացրեցին ՄԱԿ֊ի կոնվենցիայով ամրագրված երեխաների իրավունքների, հավասար իրավունքների ապահովման գործող դրույթների մասին։ Նախապես 2 դպրոցներն էլ մի շարք ուսումնասիրություններ էին կատարել և պատրաստել էին իրազեկող պաստառներ։
Բուն քննարկումից հետո աշակերտները պանտամիմա խաղի միջոցով սովորեցին մի շարք ժեստեր և 198 դպրոցի սաները սկիզբ դրեցին իրենց կյանքում նոր լեզվի` ժեստերի լեզվի ուսումնասիրությանն ու կիրառությանը։
Ստեղծվեց այնպիսի ջերմ համագործակցային և ընկերական մթնոլորտ, որ ոչ ոք չէր ուզում գիտակցել, որ ուսումնական օրը վաղուց արդեն ավարտված է
#տեղեկացվածսերունդ#ներառողհասարակություն