25.05.2022 Նորություններ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ «Փոքրիկ իշխանը» բարեգործական ներկայացումը Մայիսի 24-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրեն Լուսինե Բաբայանի նախաձեռնությամբ կայացավ «Փոքրիկ իշխանը» բարեգործական ներկայացումը: Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: Պաշտպանն իր խոսքում նշել է, որ տաղանդավոր սաները հոգեպարար ներկայացման միջոցով ցույց տվեցին աշխարհի բոլոր դժվարությունները հաղթահարելու ու գեղեցկությունները բացահայտելու իրենց խիզախությունը: Ներկայացման ողջ հասույթը փոխանցվեց հայաստեղծ «ՔայլՏեք» ընկերության MetaGait-ների արտադրությանը, որոնք նվիրաբերվելու են զին. հաշմանդամություն ունեցող, մանկական ուղեղային կաթված ունեցող այն անձանց, ովքեր ունեն քայլքի դժվարություններ։ Գեղարվեստական ղեկավար՝ Գևորգ Պողոսյան Դաշնամուր՝ Վահագն Հայրապետյան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան — Human Rights Defender of Armenia The State Philharmonia of Armenia / Arno Babajanyan Concert Hall QaylTech / ՔայլՏեք Share this content: