Մրցույթի հայտարարություն

«Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր»

ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

     ՀՀ կառավարության 2010թ․ մարտի 4-ի № 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/  կարգի

 2.1 կետի համաձայն «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար։

1․ Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
ա/ ՀՀ քաղաքացիությունը,
բ/ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/։

2․ Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
ա/ դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով,
բ/ ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի /ID Card/ պատճենը,
գ/ հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
դ/ տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
ե/ ինքնակենսագրություն։

      Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
      Փաստաթղթերն ընդունվում են   «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ում ս/թ 12.12.2022թ․ — 30.12.2022թ.-ը ներառյալ , ժամը 10։00-ից մինչև ժամը 15։00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
      Մրցույթը տեղի կունենա 2023թ․ հունվարի 17-ին, ժամը 13։00-ին, «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր»  ՊՈԱԿ-ում։


Հասցե՝ ք․Երևան, Նորքի այգիներ 193
Տեղեկությունների համար դիմել՝
Նունե Աբրահամյան՝                 096 03 04 93
Սիրանուշ Ջանիբեկյան՝            055 70 80 60         

Share this content: