Մրցույթի հայտարարություն «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010թ․ մարտի 4-ի № 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգի 2.1 կետի համաձայն «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար։

  1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
    • ՀՀ քաղաքացիությունը,
    • ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/։
  2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
    • դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով,
    • ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի /ID Card/ պատճենը,
    • հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
    • տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
    • ինքնակենսագրություն։

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։

Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ում ս/թ 23.09.2022թ․ — 14.10.2022թ.-ը ներառյալ , ժամը 10։00-ից մինչև ժամը 15։00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2022թ․ հոկտեմբերի 31-ին ժամը 14։00-ին, «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի շենքում։

Հասցե՝ ք․Երևան, Նորքի այգիներ 193
Տեղեկությունների համար դիմել՝
Նունե Աբրահամյան՝ 096 03 04 93
Սիրանուշ Ջանիբեկյան՝ 055 70 80 60

Share this content: