ՀՀ կառավարության 2010թ․ մարտի 4-ի № 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգի 2.1 կետի համաձայն «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար։
- Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
- ՀՀ քաղաքացիությունը,
- ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/։
- Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
- դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով,
- ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի /ID Card/ պատճենը,
- հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
- տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
- ինքնակենսագրություն։
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ում ս/թ 23.09.2022թ․ — 14.10.2022թ.-ը ներառյալ , ժամը 10։00-ից մինչև ժամը 15։00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022թ․ հոկտեմբերի 31-ին ժամը 14։00-ին, «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի շենքում։
Հասցե՝ ք․Երևան, Նորքի այգիներ 193
Տեղեկությունների համար դիմել՝
Նունե Աբրահամյան՝ 096 03 04 93
Սիրանուշ Ջանիբեկյան՝ 055 70 80 60