Մեկնարկել է «Լսողության խանգարումներ ունեցող երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը

Կարևորելով չլսող երիտասարդների իրազեկումն ապահովելու

անհրաժեշտությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Զարգացում եւ համագործակցություն» հիմնադրամը, «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Լսողության խանգարումներ ունեցող երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը։

Չլսող երիտասարդների շրջանում առողջ սննդին, անվտանգ վարքագիծին,

ֆիզիկական ակտիվությանը, վնասակար սովորություններից զերծ մնալուն, լսողության պահպանմանը միտված իրազեկող միջոցառումները կնպաստեն ոչ միայն սեփական առողջ կենսակերպի ձևավորմանը, այլ նաև հետագայում ընտանիքում և ծնողավարության գործընթացում կօգնեն գիտակից և պատասխանատու վարքագիծ դրսևորելուն։
Իրազեկման միջոցառումներին լսող երիտասարդներին ներգրավելով, համատեղ քննարկումներ կազմակերպելով, որոշակի գործնական քայլեր կատարելով՝ հնարավոր կլինի իրագործել համընդհանուր ներառականության քաղաքականության սկզբունքները, ինչպես նաև ընդլայնել իրազեկվածության սահմանները։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Lusine Babayan

D&C foundation

D&C foundation

Share this content: