Արձանագրություն թիվ 5 ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի ծնողական խորհրդի արտահերթ նիստի


Արտահերթ նիստին ներկա էին ծնողական խորհրդի 16 անդամներից 12-ը։
Օրակարգում առկա էին երկու հարց՝

  1. ԼԽՈՒԵ հատուկ կրթահամալիրի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հավակնորդների կողմից
    հաստատության զարգացման ծրագրերի ներկայացում
    2․ Ծնողական խորհրդի կողմից փակ գաղտնի քվեարկության անցկացում և ծնողական խորհրդի թեկնածուի
    ընտրություն։
    Արտահերթ նիստը վարեց ծնողական խորհրդի նախագահ Շ. Սախոյանը։
    Նա ներկայացրեց նիստի օրակարգն ու անցկացման ընթացակարգը։ Ինչպես նաև սահմանվեց թեկնածուներին լսելու
    ժամանակը։ Յուրաքանչյուրին տրվեց է 20 րոպե ներկայացնելու և 10 րոպե հարց ու պատասխանի համար,
    ընդամենը՝ 30 րոպե։
    Մրցույթին մասնակցելու համար դիմել էին 2 հավակնորդներ՝
  2. Արմինե Բաբայան
  3. Նարինե Վարդերեսյան
    Նիստին հավակնորդներից Նարինե Վարդերեսյանը չներկայացավ : Նա ինքնաբացարկ հայտնեց:
    Նիստի ընթացքում տնօրենի հավակնորդ Արմինե Բաբայանը ներկայացրեց իր կենսագրությունը և դպրոցի զարգացման
    ծրագրերը:
    Հավակնորդին լսելուց և հարցուպատասխանից հետո ծնողական խորհրդի կազմից ընտրվեց հաշվիչ հանձնաժողով՝
  4. Շուշան Սախոյան (հանձնաժողովի նախագահ)
  5. Անուշ Թադևոսյան
  6. Սոնա Պողոսյան
    Անցկացվեց փակ գաղտնի քվեարկություն:
    Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.
    Արմինե Բաբայան –12 ձայն

Ծնողական խորհուրդը որոշեց՝

Հիմք ընդունելով քվեարկության արդյունքները և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2010թ.մարտի 4-ի N
319-Ն որոշման 17-րդ կետով՝ Արմինե Բաբայանին ներկայացնել դպրոցի կառավարման խորհրդին` որպես
«Երևանի ԼԽՈՒԵ հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի ծնողական խորհրդի թեկնածու:

Նիստը վարող` Շ․ Սախոյան
Քարտուղար ՝ Ս․ Պողոսյան

10 հունվար 2023 թ.

Share this content: