Արձանագրություն թիվ 5 ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի մանկավարժական խորհրդի արտահերթ նիստի

Արտահերթ նիստին ներկա էին մանկավարժական խորհրդի 50 անդամներից 49-ը։
Օրակարգում առկա էին երկու հարց՝

  1. ԼԽՈՒԵ հատուկ կրթահամալիրի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար
    հավակնորդների կողմից հաստատության զարգացման ծրագրերի ներկայացում
    2․ Մանկավարժական խորհրդի կողմից փակ գաղտնի քվեարկության անցկացում և
    մանկավարժական խորհրդի թեկնածուի ընտրություն։
    Արտահերթ նիստը վարեց Կառավարման խորհրդում մանկավարժական խորհրդի
    ներկայացուցիչ Ս. Ջանիբեկյանը։
    Նա ներկայացրեց նիստի օրակարգն ու անցկացման ընթացակարգը։ Ինչպես նաև
    սահմանվեց թեկնածուներին լսելու ժամանակը։ Յուրաքանչյուրին տրվեց 20 րոպե
    ներկայացնելու և 10 րոպե հարց ու պատասխանի համար, ընդամենը՝ 30 րոպե։

Մրցույթին մասնակցելու համար դիմել էին 2 հավակնորդներ՝

  1. Արմինե Բաբայան
  2. Նարինե Վարդերեսյան
    Նիստին հավակնորդներից Նարինե Վարդերեսյանը չներկայացավ : Նա ինքնաբացարկ հայտնեց:
    Նիստի ընթացքում տնօրենի հավակնորդ Արմինե Բաբայանը ներկայացրեց իր կենսագրությունը և դպրոցի զարգացման
    ծրագրերը:
    Հավակնորդին լսելուց և հարցուպատասխանից հետո մանկավարժական խորհրդի կազմից
    ընտրվեց հաշվիչ հանձնաժողով՝
  3. Նունե Աբրահամյան (հանձնաժողովի նախագահ) ,
  4. Ալլա Հարությունյան
  5. Էլզա Թամրազյան
    Անցկացվեց փակ գաղտնի քվեարկություն:
    Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.

Արմինե Բաբայան – 42 ձայն

7 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր
Մանկավարժական խորհուրդը որոշեց՝
Հիմք ընդունելով քվեարկության արդյունքները և ղեկավարվելով ՀՀ կառավարության
2010թ.մարտի 4-ի N 319-Ն որոշման 17-րդ կետով՝ Արմինե Բաբայանին ներկայացնել
դպրոցի կառավարման խորհրդին` որպես «Երևանի ԼԽՈՒԵ հատուկ կրթահամալիր»
ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մանկավարժական խորհրդի թեկնածու:

Նիստը վարող` Ս. Ջանիբեկյան
Քարտուղար ՝ Ն. Բոյախչյան

10 հոկտեմբերի 2023 թ.

Share this content: