Արձանագրություն թիվ 4 ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի ծնողական խորհրդի արտահերթ նիստի

Արտահերթ  նիստին   ներկա  էին  ծնողական  խորհրդի 16  անդամներից 13-ը։ 

                    Օրակարգում առկա էին երկու հարց՝

  1. ԼԽՈՒԵ  հատուկ  կրթահամալիրի  տնօրենի  պաշտոնի  թափուր  տեղի համար  հավակնորդների  կողմից հաստատության  զարգացման   ծրագրերի ներկայացում

    2․ Ծնողական   խորհրդի   կողմից  փակ գաղտնի  քվեարկության  անցկացում և ծնողական    խորհրդի թեկնածուի ընտրություն։

Արտահերթ նիստը վարեց  ծնողական խորհրդի  նախագահ  Շ.  Սախոյանը։

Նա ներկայացրեց  նիստի օրակարգն ու անցկացման ընթացակարգը։ Ինչպես նաև սահմանվեց թեկնածուներին լսելու ժամանակը։ Յուրաքանչյուրին  տրվեց  է  20  րոպե ներկայացնելու և  10  րոպե  հարցուպատասխանի համար, ընդամենը՝  30 րոպե։

Մրցույթին մասնակցելու համար դիմել էին 3 հավակնորդներ։

Ըստ հերթականության իրենց կենսագրությունը և  դպրոցի զարգացման ծրագրերը ներկայացրին՝

  1.  Արմինե Բաբայանը
  2.  Մարիամ Գալստյանը
  3.   Նարինե Հոլիկյանը

Հավակնորդներին լսելուց և հարցուպատասխանից հետո ծնողական  խորհրդի կազմից ընտրվեց հաշվիչ հանձնաժողով՝

  1. Շուշան Սախոյան (հանձնաժողովի նախագահ)
  2. Անուշ Թադևոսյան
  3. Սոնա Պողոսյան

Անցկացվեց   փակ  գաղտնի քվեարկություն:

Փակ  գաղտնի   քվեարկության  արդյունքում  ձայները  բաշխվեցին հետևյալ  կերպ.

Արմինե Բաբայան –13 ձայն

Մարիամ Գալստյան- 0  ձայն

Նարինե Հոլիկյան -0 ձայն։

Ծնողական  խորհուրդը որոշեց՝

Հիմք  ընդունելով   քվեարկության արդյունքները   և  ղեկավարվելով   ՀՀ  կառավարության     2010թ.մարտի  4-ի  N  319-Ն   որոշման  17-րդ   կետով՝ Արմինե  Բաբայանին ներկայացնել դպրոցի կառավարման խորհրդին` որպես «Երևանի ԼԽՈՒԵ  հատուկ  կրթահամալիր»  ՊՈԱԿ-ի  տնօրենի թափուր պաշտոնի ծնողական   խորհրդի  թեկնածու:

 Նիստը վարող`                    Շ․ Սախոյան 

 Քարտուղար ՝                        Ս․ Պողոսյան

18  նոյեմբեր  2022 թ.

Share this content: