Արտահերթ նիստին ներկա էին ծնողական խորհրդի 16 անդամներից 13-ը։
Օրակարգում առկա էին երկու հարց՝
- ԼԽՈՒԵ հատուկ կրթահամալիրի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հավակնորդների կողմից հաստատության զարգացման ծրագրերի ներկայացում
2․ Ծնողական խորհրդի կողմից փակ գաղտնի քվեարկության անցկացում և ծնողական խորհրդի թեկնածուի ընտրություն։
Արտահերթ նիստը վարեց ծնողական խորհրդի նախագահ Շ. Սախոյանը։
Նա ներկայացրեց նիստի օրակարգն ու անցկացման ընթացակարգը։ Ինչպես նաև սահմանվեց թեկնածուներին լսելու ժամանակը։ Յուրաքանչյուրին տրվեց է 20 րոպե ներկայացնելու և 10 րոպե հարցուպատասխանի համար, ընդամենը՝ 30 րոպե։
Մրցույթին մասնակցելու համար դիմել էին 3 հավակնորդներ։
Ըստ հերթականության իրենց կենսագրությունը և դպրոցի զարգացման ծրագրերը ներկայացրին՝
- Արմինե Բաբայանը
- Մարիամ Գալստյանը
- Նարինե Հոլիկյանը
Հավակնորդներին լսելուց և հարցուպատասխանից հետո ծնողական խորհրդի կազմից ընտրվեց հաշվիչ հանձնաժողով՝
- Շուշան Սախոյան (հանձնաժողովի նախագահ)
- Անուշ Թադևոսյան
- Սոնա Պողոսյան
Անցկացվեց փակ գաղտնի քվեարկություն:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.
Արմինե Բաբայան –13 ձայն
Մարիամ Գալստյան- 0 ձայն
Նարինե Հոլիկյան -0 ձայն։
Ծնողական խորհուրդը որոշեց՝
Հիմք ընդունելով քվեարկության արդյունքները և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2010թ.մարտի 4-ի N 319-Ն որոշման 17-րդ կետով՝ Արմինե Բաբայանին ներկայացնել դպրոցի կառավարման խորհրդին` որպես «Երևանի ԼԽՈՒԵ հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի ծնողական խորհրդի թեկնածու:
Նիստը վարող` Շ․ Սախոյան
Քարտուղար ՝ Ս․ Պողոսյան
18 նոյեմբեր 2022 թ.