Արտահերթ նիստին ներկա էին մանկավարժական խորհրդի 51 անդամներից 49-ը։
Օրակարգում առկա էին երկու հարց՝
- ԼԽՈՒԵ հատուկ կրթահամալիրի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հավակնորդների կողմից հաստատության զարգացման ծրագրերի ներկայացում
2․ Մանկավարժական խորհրդի կողմից փակ գաղտնի քվեարկության անցկացում և մանկավարժական խորհրդի թեկնածուի ընտրություն։
Արտահերթ նիստը վարեց Կառավարման խորհրդում մանկավարժական խորհրդի ներկայացուցիչ Ս. Ջանիբեկյանը։
Նա ներկայացրեց նիստի օրակարգն ու անցկացման ընթացակարգը։ Ինչպես նաև սահմանվեց թեկնածուներին լսելու ժամանակը։ Յուրաքանչյուրին տրվեց 20 րոպե ներկայացնելու և 10 րոպե հարցուպատասխանի համար, ընդամենը՝ 30 րոպե։
Մրցույթին մասնակցելու համար դիմել էին 3 հավակնորդներ։
Ըստ հերթականության իրենց կենսագրությունը և դպրոցի զարգացման ծրագրերը ներկայացրին՝
- Մարիամ Գալստյանը
- Արմինե Բաբայանը
- Նարինե Հոլիկյանը
Հավակնորդներին լսելուց և հարցուպատասխանից հետո մանկավարժական խորհրդի կազմից ընտրվեց հաշվիչ հանձնաժողով՝
- Նունե Աբրահամյանը (հանձնաժողովի նախագահ) ,
- Ալլա Հարությունյանը
- Արփինե Պողոսյանը
Անցկացվեց փակ գաղտնի քվեարկություն:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.
Մարիամ Գալստյանը- 8 ձայն
Արմինե Բաբայան – 34 ձայն
Նարինե Հոլիկյան — 5 ձայն
2 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր
Մանկավարժական խորհուրդը որոշեց՝
Հիմք ընդունելով քվեարկության արդյունքները և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2010թ.մարտի 4-ի N 319-Ն որոշման 17-րդ կետով՝ Արմինե Բաբայանին ներկայացնել դպրոցի կառավարման խորհրդին` որպես «Երևանի ԼԽՈՒԵ հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մանկավարժական խորհրդի թեկնածու:
Նիստը վարող` Ս. Ջանիբեկյան
Քարտուղար ՝ Ն. Բոյախչյան
18 նոյեմբերի 2022 թ.