«ԱԿՈՒՆՔ» բարեգործական հիմնադրամը օգնեց դպրոցին ավարտին հասցնել «Աղային քարանձավ»` կարևոր և անհրաժեշտ ծրագիրը, որի սկիզբը դրել էին «Salzgrotte» աղային քարանձավների ցանցը և Armenian Charity Runners Team-ը:
Հալոթերապիան բուժման մեթոդ է, որը հիմնված է շնչառական թերապիայի վրա` արհեստական աղային քարանձավներում ապահովվող կլիմայի շնորհիվ:
Աղի սենյակներում անցկացվող սեանսները երեխաների իմունային համակարգը ամրապնդող ամենաանվտանգ և արդյունավետ մեթոդներից է: Մագնեզիումի իոնների, կալցիումի, նատրիումի և բրոմի պարունակությունը օդում մաքրում է շնչառության օրգանները` բրոնխները, թոքերը, մանրէներից և բակտերիաներից` իր արդյունքներով լիովին փոխարինելով ծովային օդով թերապիան ծովափնյա հանգստավայրերում: Իսկ թթվածնով հագեցած արյունը աղային գոլորշիների ազդեցության տակ հանգստացնում է երեխայի նյարդային համակարգը: Հալոթերապիայի մի քանի սեանսներից հետո հարբուխով, խզզոցներով, հազի նոպաներով երեխաների վիճակը զգալիորեն բարելավվում է, ինչը արագացնում է ապաքինումը` առանց դեղորայք օգտագործելու:
Ժամանակակից աղի սենյակները ոչ միայն առաջարկում են ոչ ավանդական բուժման մեթոդ, այլև հանդիսանում են լավ ինքնազգացողության և բարձր տրամադրության աղբյուր:
Ծրագրի նպատակը
Բարելավել համալիրի աշակերտների իմունիտետը և առողջությունը: Թողնել հանգստացնող ազդեցություն, օգնել հաղթահարել մշտական հոգնածությունը:
Քարանձավանման սենյակը պատված է աղով, ունի աղը իոնացնող սարքավորում, գեղեցիկ դեկորատիվ լուծումներ, լուսավորություն, տաք հատակ, հեռուստացույց և տեսագրման սարքեր: