09.12.2024 Միջոցառումներ ️ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԴԱՍ ԷՕՐՆԵԿԵԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ 12֊ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ավագ դասարանների սաները “Ժեստերի լեզու” առարկայի շրջանակներում համագործակցային դասի անցկացման նպատակով այցելեցին “Էօրնեկեան” հանրակրթական դպրոց, որտեղ ներկայացրեցին այլընտրանքային հաղորդակցման միջոց` ժեստերի լեզվի առանձնահատկությունները, մատնատառերն ու մատնաձևերը։ Խոսեցին բոլոր դպրոցների համար ընդհանրական ուսումնական ծրագրերից, ընթերցեցին Վահան Տերյանի ,,Իմ խաղաղ երեկոն է հիմա,, բանաստեղծությունը` բառային խոսքով և ժեստերով։ Հանդիպումն ամփոփվեց Տերունական աղոթքով Ստեղծվեց աննախադեպ ջերմ և մտերմիկ մթնոլորտ, ընկերություն ձևավորվեց հերթական լսող աշակերտական խմբի հետ։ Աշակերտները հրաժեշտ տվեցին միմյանց նոր հանդիպման Share this content: