05.03.2025 Միջոցառումներ Սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ ելույթ ունենալը թերևս երազանք է յուրաքանչյուր արտիստի համար։ Դեկտեմբերի 3֊ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` ՀՀ ամենաբաղձալի բեմում մեր երգչախմբի սաները ունեցան այդ աննախադեպ հնարավորությունը, որը կյանքի կոչվեց ԿՈՂՔ ԿՈՂՔԻ ներառական երաժշտական արտ փառատոն ֊ի հիմնադիր Наира Саргсян Նաիրա Սարգսյանի և իր պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ, որոնցից յուրաքանչյուրին հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը Տարեցտարի փառատոնը զարգանում է, որը նպաստում է մարդկանց տեղեկացվածության և վերաբերմունքի փոփոխությանը հաշմանդամության մասին։ Երեկվա բացառիկ իրադարձությունը դրա վառ ապացույցն էր… ԼԽՈՒԵ կրթահամալիր#ժեստերի_լեզու#հոգուլեզու#խուլերը_համր_չեն#խուլերը_խոսում_են_ժեստերով #խուլերը_երգում_են_ժեստերով Share this content: