Մրցույթի հայտարարություն «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010թ․ մարտի 4-ի № 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական
ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգի 2.1 կետի համաձայն «Երևանի լսողության
խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ
տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար։
1․ Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
ա/ ՀՀ քաղաքացիությունը,
բ/ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/։
2․ Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
ա/ դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով,
բ/ ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի /ID Card/ պատճենը,
գ/ հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
դ/ տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
ե/ ինքնակենսագրություն։
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր»
ՊՈԱԿ-ում ս/թ 26.10.2022թ․ — 15.11.2022թ.-ը ներառյալ , ժամը 10։00-ից մինչև ժամը 15։00-ը, բացի հանգստյան
(շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022թ․ նոյեմբերի 29-ին, ժամը 14։00-ին, «Երևանի լսողության խանգարումներ
ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի շենքում։

Հասցե՝ ք․Երևան, Նորքի այգիներ 193
Տեղեկությունների համար դիմել՝
Նունե Աբրահամյան՝ 096 03 04 93
Սիրանուշ Ջանիբեկյան՝ 055 70 80 60

Share this content: