4 декабрь 2024 г. ·
Հովհաննես Թումանյանի 155-ամյակին նվիրված փառատոն Շ. Ազնավուրի անվան գրադարանում։
Շառլ Ազնավուրի անվան գրադարանում մեծ շուքով անցկացվեց Հովհաննես Թումանյանի 155-ամյակին նվիրված փառատոնը: Միջոցառումը միավորեց մի շարք դպրոցներ, որոնց աշակերտները ներկայացրեցին իրենց ստեղծագործական աշխատանքները՝ ոգեշնչված Թումանյանի ժառանգությամբ։ Մասնակից կրթօջախներն էին՝
Ոսկեվազի Ե.Դանիելյանի անվան միջնակարգ դպրոց
Երևանի Գևորգ Արշակյանի անվան թիվ 22 հիմնական դպրոց
Երևանի Վահագն Դավթյանի անվան հ․ 37 հիմնական դպրոց
Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց
Երևանի հ. 156 հիմնական դպրոց
Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր
Աշակերտների աշխատանքները գնահատեցին հանձնախմբի անդամները՝ ճանաչված մանկավարժներ և մշակույթի գործիչներ Մարիետա Խոջայանը, Սրբուհի Մովսիսյանը, Աղասի Մելքոնյանը, Գարիկ Ծատրյանը և Էլմիրա Պողոսյանը։
Փառատոնի ավարտին Շ․ Ազնավուրի անվան գրադարանի տնօրեն Էլմիրա Պողոսյանը ողջունեց բոլոր մասնակիցներին՝ ընդգծելով նրանց ներդրումը Թումանյանի հիշատակի պատշաճ պահպանման գործում։ Աշակերտները պարգևատրվեցին շնորհակալագրերով և հուշանվերներով՝ ի նշան իրենց ակտիվ մասնակցության և ստեղծագործական ջանքերի։
Փառատոնն իր շուրջ համախմբեց մշակույթն ու կրթությունը՝ վերածվելով սիրո և երախտագիտության տոնի դեպի հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյան։