05.03.2025

Երևան համայնքի բնակիչների կենսամակարդակի բարելավմանն ուղղված նպատակային ծրագրերի շրջանակներում, Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար՝ Միքայել Օհանյանի նախաձեռնությամբ, Ռոբերտ Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվեց ներառական միջոցառում՝ նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան։

🔷Միջոցառմանը մասնակից դարձան տարածքում գործող հանրակրթական դպրոցների և Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաները, ինչպես նաև տարածքում բնակվող կրթական առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներ։

Share this content: