«Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը վերանվանվել է

Կառավարության որոշմամբ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ-ի:

Կենտրոնի գործունեության առարկան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողի կրթության կազմակերպումն է: Կենտրոնը տրամադրում է նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ այլ ուսումնական հաստատություններում սովորող լսողության խնդիրներ ունեցող երեխաներին, նրանց ծնողներին և ուսումնական հաստատությունների մանկավարժներին։

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնն ամբողջությամբ կպահպանի կրթահամալիրում կուտակված մասնագիտական փորձն ու ներուժը՝ դրանք ինտեգրելով արդեն որպես ռեսուրս-կենտրոն դիտարկվող կառույցի գործունեության մեջ՝ ապահովելով լսողության խանգարումներ ունեցող երեխաների աջակցության գործառույթը:

Կատարված փոփոխությամբ կապահովվի պետական ռեսուրսների արդյունավետ օգտագործում, կկանխվի կառույցների գործառույթների կրկնությունը, և կապահովվի երեխայի կրթության իրավունքի իրականացում՝ նոր և ավելի համապարփակ մոտեցմամբ։

Մանրամասն՝ https://escs.am/am/news/34495

Share this content: