ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՄԵՐ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում 2019 թվականի փետրվարի 11-ին ԿԳՄՍ նախարարության հրամանով, տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Լուսինե Արտաշեսի Բաբայանը` ծնված 1977 թվականի սեպտեմբերի 1-ին, Երևանում:
Լ. Բաբայանը մի շարք աշխատությունների համահեղինակ է`.,Լսողության խանգարում ունեցող հայալեզու երեխաների լսողական ընկալման գնահատումը խոսքային աուդիոմետրիայի միջոցով (ID: 189), Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի նյութերի ժողովածու, Եր., հուլիս, 2015, էջ 106-107, Բաբայան Լ.Ա., Մանուկյան Թ. <<Հատուկ կրթության հանրագիտարան>>, (համահեղինակ) Երևան, «Զանգակ», 2013,Ազարյան Ռ. և ուրիշներ և այլն:
Գիտական հետաքրքրության ոլորտն է`
Լսողության խանգարում ունեցող երեխաների լսողական ընկալման գնահատում և զարգացում, լսողության խանգարումների վաղ ախտորոշման և միջամտության կազմակերպում, նրանց կրթության, լսողության հետազոտության և շտկման ոլորտում տեխնիկական միջոցների կիրառում, լսողության խանգարում ունեցող երեխաների հոգեբանություն,նեռական կրթության կազմակերպում։