facebook

 

ՆՈՐՈՒԹՅՈԻՆՆԵՐ


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ԿԼՍՎԻ ՆԱԵՎ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ Ս / թ նոյեմբերի 22 -ին կրթահամալիրի ...
Իմանալ ավելին
Աստվածաշունչը թարգմանվել է ժեստերի լեզվով   24 Մարտ, 2017   Արարատյան ...
Իմանալ ավելին
ԼԽՈՒԵ հատուկ կրթահամալիրը դարձել է հարթակ <<Թ Ե Լ Ա Դ Ր Ու Թ Յ Ա Ն>> համար: ...
Իմանալ ավելին
Կազմակերպվել է սպորտլանդիա լսողության խանգարումներ ունեցող երեխաների ...
Իմանալ ավելին
Հայաստանի Խուլերի միավորում. Armenian Deaf Society Միջազգային համաժողով   2017 թվականի ...
Իմանալ ավելին
Հաշմանդամություն ունեցող երեխաների համերգը ՆԱՄ-ում 15:20, Դկտ 7, 2016     ...
Իմանալ ավելին
Ղուկասի ավետարանը՝ ժեստերի լեզվով   [bt_youtube url="https://youtu.be/MnPmKA1yjCA" width="400" height="260" ...
Իմանալ ավելին
Մեր կրթահամալիրի սաները հյուրընկալվել էին Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 ...
Իմանալ ավելին
Շանթ TV-ն մեր կրթահամալիրում [bt_youtube url="https://youtu.be/6Ia3aNuJy-g" width="400" height="260" responsive="yes" ...
Իմանալ ավելին
Prev Next

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լսողական խանգարում ունեցող դպրոցականներին օգնելու նպատակով՝ օնլայն դրամահավաք է մեկնարկել

 

 

«Գլոբալ Շեյփերս Երևան» երիտասարդական կազմակերպության ջանքերով օնլայն դրամահավաք է մեկնարկել, որից ստացված հասույթը կհատկացվի Երեւանի լսողական խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին:

«Գլոբալ Շեյփերս Երևան»-ի թիմը որոշել է ստացված հասույթով վերանորոգել դպրոցի սենյակներից երկուսը եւ դրանք վերազինել մարզասարքերով, որոնք կնպաստեն լսողության խնդիրներ ունեցող երեխաների առողջության ամրապնդմանը:

 

Երևանի լսողական խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը միակն է Հայաստանում, որտեղ գործում է 12-ամյա միջնակարգ կրթություն` խուլ կամ լսողական խանգարում ունեցող երեխաների համար։

Դպրոցը հնարավորություն ունի ընդունելու 350 աշակերտ՝ տալով նրանց համապարփակ գիտելիքներ, սովորեցնելով ժեստերի լեզուն, տարբեր արվեստներ ու արհեստներ։ Այսօրվա դրությամբ այնտեղ սովորում է 5-ից մինչեւ 18 տարեկան 130 երեխա։

Դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ավետիսյանը «Հետք»-ի հետ զրույցում մանրամասնեց, թե լսողական խանգարում ունեցող երեխաների համար ինչով է կարեւոր մարզասրահ ունենալը․ «Լսողության խնդիր ունեցող մարդկանց մոտ թոքերը թույլ են զարգացած։ Մարդու թոքերը մարզվում են նաեւ խոսելու ընթացքում։ Իսկ լսողության խնդիր ունեցող մարդկանց մոտ թոքերը փոքր են։ Նրանք պետք է անընդհատ մարզվեն, որպեսզի թոքերը լինեն ֆորմայի մեջ։ Այս աջակցությունը մեզ շատ անհրաժեշտ է»։

Այս հատուկ դպրոցի սաները սպորտային հաջողություններ են գրանցել։ Դպրոցում գործում են ըմբշամարտի եւ ֆուտբոլի խմբակներ, եւ ըմբիշների հավաքականը 2015 թվականին դարձել է աշխարհի, իսկ 2016 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն։

Ի դեպ, դպրոցը 1960-ական թվականներից այս կողմ չի հիմնանորոգվել։ Եթե հանգանակության գումարն ավելի մեծ լինի, քան անհրաժեշտ է մարզասրահ ունենալու համար՝ 10 հազար ամերիկյան դոլար, ապա դպրոցի տնօրինությունն այն կուղղի լողավազանի վերանորոգմանը։

Դրամահավաքը մեկնարկել է մարտի 15-ին եւ արդեն ընթացքում հավաքվել է ավելի քան 1500 ամերիկյան դոլար: Նվիրաբերած յուրաքանչյուր սենթը կրկնապատկվելու է։ Գումարի այդ երկրորդ կեսը կհատկացնի դոնոր կազմակերպություն, որի անունը «Գլոբալ Շեյփերս Երևան»-ն առայժմ չի ուզում բարձրաձայնել։

 

«Գլոբալ Շեյփերս Երևան»-ը ստեղծվել է 2012 թվականին եւ հանդիսանում է «Համաշխարհային Տնտեսական Ֆորում»-ի (World Economic Forum) նախաձեռնությունը: Կազմակերպության նշանաբանն է՝ «դարձնել աշխարհն ավելի լավը»։

«Գլոբալ Շեյփերս Երևան»-ի համակարգող Սոնա Միրզոյանն ասում է, որ այդ տարիների ընթացքում իրականացրել են մի շարք ծրագրեր՝ միտված տարբեր մասշտաբի սոցիալական խնդիրների լուծմանը։ Առաջին ծրագրով, որն իրականացվել է լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար, կազմակերպությունն աջակցել է, որպեսզի տասնհինգ խուլ երեխաներ հաճախեն «Թումո»՝ իրենց համար ադապտացված ծրագրով։

Իսկ Երեւանի լսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոցին աջակցելու գաղափարը, ըստ Սոնա Միրզոյանի, մշակվել է, քանի որ դրա կարիքը իսկապես կա։ «Դպրոցը մարզասարքերով հագեցած մարզասրահ չունի, իսկ երեխաներին անհրաժեշտ է ֆիզիկական ակտիվություն, առողջ ապրելակերպ վարելու համար նպաստավոր պայմաններ»,-«Հետք»-ի հետ զրույցում նշեց Սոնա Միրզոյանը։

Հանգանակություն կարելի է կատարել հետեւյալ հասցեով։

Հասցե։ Հայաստան, Երևան Նորքի այգիներ փողոց, 193 շենք (Նորք-Մարաշ վարչ. շրջան)

Հեռախոս:+374-10-651050  +374-10-651060

+374-10-652114