facebook

 

ՆՈՐՈՒԹՅՈԻՆՆԵՐ


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ԿԼՍՎԻ ՆԱԵՎ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ Ս / թ նոյեմբերի 22 -ին կրթահամալիրի ...
Իմանալ ավելին
Աստվածաշունչը թարգմանվել է ժեստերի լեզվով   24 Մարտ, 2017   Արարատյան ...
Իմանալ ավելին
ԼԽՈՒԵ հատուկ կրթահամալիրը դարձել է հարթակ <<Թ Ե Լ Ա Դ Ր Ու Թ Յ Ա Ն>> համար: ...
Իմանալ ավելին
Կազմակերպվել է սպորտլանդիա լսողության խանգարումներ ունեցող երեխաների ...
Իմանալ ավելին
Հայաստանի Խուլերի միավորում. Armenian Deaf Society Միջազգային համաժողով   2017 թվականի ...
Իմանալ ավելին
Հաշմանդամություն ունեցող երեխաների համերգը ՆԱՄ-ում 15:20, Դկտ 7, 2016     ...
Իմանալ ավելին
Ղուկասի ավետարանը՝ ժեստերի լեզվով   [bt_youtube url="https://youtu.be/MnPmKA1yjCA" width="400" height="260" ...
Իմանալ ավելին
Մեր կրթահամալիրի սաները հյուրընկալվել էին Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 ...
Իմանալ ավելին
Շանթ TV-ն մեր կրթահամալիրում [bt_youtube url="https://youtu.be/6Ia3aNuJy-g" width="400" height="260" responsive="yes" ...
Իմանալ ավելին
Prev Next

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավարտվել է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 100 երեխաների մասնակցությամբ կայացած Ֆուտբոլի մրցաշարը

13.05.2016

AvetisyanԵրևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մասնակցել է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 8 թիմերի շուրջ 100 երեխաների մասնակցությամբ ֆուտբոլի մրցաշարի հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով մրցաշարի մասնակիցներին` մարզիչներին և կրթադաստիարակչական հաստատությունների տնօրեններին, Արամ Սուքիասյանը նշել է, որ մարզամշակութային այդպիսի միջոցառումներն առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մեր հասարակությանը լիարժեք մերվելու լավ նախադրյալներ են ստեղծում, ինչի շնորհիվ ի հայտ են գալիս նաև տաղանդաշատ երեխաներ: 

Քաղաքապետի տեղակալը 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած թիմերին հանձնել է Երևանի քաղաքապետի դիպլոմներ, գավաթներ և մեդալներ: Հաստատությունների տնօրեններին և մարզիչներին հանձնվել են շնորհակալագրեր: Խրախուսական մրցանակներ են հանձնվել լավագույն դարպասապահին և մի շարք այլ ֆուտբոլիստների:
Հիշեցնենք, որ մրցաշարը նախաձեռնել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը՝ աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի հետ համատեղ: Կրթօջախները ներկայացնող թիմերը գործում են Երևանի քաղաքապետարանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ: Առաջին տեղը կիսել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոս» մանկական գյուղի մանկատան թիմն ու ՀՀ ԿԳՆ հ. 15 հատուկ դպրոցի լսողության խանգարում ունեցող երեխաների կրթահամալիրի «Արարատ» թիմը: Երկրորրդ տեղում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության խոսքի ծանր խանգարում ունեցող երեխաների հ. 8 դպրոցի «Զեյթուն» թիմն ու ՀՀ ԿԳՆ հ. 1 կրթահամալիրի «Էրեբունի» թիմը: Երրորդ տեղն զբաղեցրել են քաղաքապետարանի ենթակայության հ. 6 հատուկ դպրոցի «Բարսելոն» թիմը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հ. 2 խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը: Շրջանաձև մրցակարգով անցկացվող առաջնությունը սպասարկել է ՀՖՖ մրցավարական անձնակազմը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

avetisyan1

Հասցե։ Հայաստան, Երևան Նորքի այգիներ փողոց, 193 շենք (Նորք-Մարաշ վարչ. շրջան)

Հեռախոս:+374-10-651050  +374-10-651060

+374-10-652114