Լսողության խանգարում ունեցող երեխաների դպրոցը հյուրընկալել է Մալթայի իշխան Ֆրա Մեթյուին
Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրն այսօր հատուկ հյուր ուներ՝ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան Ֆրա Մեթյու Ֆեստինգը:
Իշխանի այցն այս դպրոց պատահական չէր: Մալթան արդեն գրեթե երկու տասնամյակ համագործակցում է այս դպրոցի հետ:
Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և Մեծ Վարպետ Նորին Վսեմություն Ֆրա Մեթյու Ֆեստինգի ուղերձը ԼԽՈՒԵ հատուկ կրթահամալիրին

