facebook

 

ՆՈՐՈՒԹՅՈԻՆՆԵՐ


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ԿԼՍՎԻ ՆԱԵՎ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ Ս / թ նոյեմբերի 22 -ին կրթահամալիրի ...
Իմանալ ավելին
Աստվածաշունչը թարգմանվել է ժեստերի լեզվով   24 Մարտ, 2017   Արարատյան ...
Իմանալ ավելին
ԼԽՈՒԵ հատուկ կրթահամալիրը դարձել է հարթակ <<Թ Ե Լ Ա Դ Ր Ու Թ Յ Ա Ն>> համար: ...
Իմանալ ավելին
Կազմակերպվել է սպորտլանդիա լսողության խանգարումներ ունեցող երեխաների ...
Իմանալ ավելին
Հայաստանի Խուլերի միավորում. Armenian Deaf Society Միջազգային համաժողով   2017 թվականի ...
Իմանալ ավելին
Հաշմանդամություն ունեցող երեխաների համերգը ՆԱՄ-ում 15:20, Դկտ 7, 2016     ...
Իմանալ ավելին
Ղուկասի ավետարանը՝ ժեստերի լեզվով   [bt_youtube url="https://youtu.be/MnPmKA1yjCA" width="400" height="260" ...
Իմանալ ավելին
Մեր կրթահամալիրի սաները հյուրընկալվել էին Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 ...
Իմանալ ավելին
Շանթ TV-ն մեր կրթահամալիրում [bt_youtube url="https://youtu.be/6Ia3aNuJy-g" width="400" height="260" responsive="yes" ...
Իմանալ ավելին
Prev Next

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում օրը մարզական էր


Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում օրը հայտարարված էր մարզական: Առիթը՝ կրթահամալիրում առաջին անգամ իրականացվող «Սպորտլանդիա» մարզական-առողջարարական միջոցառումն էր: Այսօր բոլորն էին դասի և աշխատանքի ներկայացել մարզահագուստով,  հյուրերին մազական համազգեստով էր դիմավորում անգամ ուսմասվարը:Կրթահամալիրի բակում առավոտյան 9:00-ից եռուզեռ էր, բակի ամեն անկյունում մարզական մի միջոցառում էր: Իսկ բուն միջոցառումը մեկնարկեց կրթահամալիրի մարզադահլիճում:

 
«Սպորտլանդիան»՝ որպես այդպիսին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող առաջին  նախագիծն էր: Ավելի քան մեկ ժամ տևած միջոցառումն անցկացվեց բարձր մակարդակով: Այս համոզմունքն ունեին թե կրթահամալիրի սաները, թե ուսուցչական կազմը և թե պետական գերատեսչության ներկայացուցիչները:
 
«Սպորտլանդիայում» ներգրավված 9 վարժություններից 8-ը մարզական էին, իսկ վերջինը՝ ինտելեկտուալ: Հարցերն առնչվում էին մարզաշխարհում հին ու նոր մարզաձևերին, մարզիկներին ու հայ պատմության մեջ մնացած երբեմնի մարզասեր թագավորներին:  Մասնակիցները 20-ն էին՝ 10 աղջիկ և 10 տղա:
 
Նրանք մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ էին մասնացկցում բոլոր վարժություններին, ակնհյատորեն պատրատված էին նաև ինտելեկտուալ հարցերին:
Միջոցառման նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց նմանօրինակ միջոցառումներով հնարավորինս հասարակությանն ինտեգրելն է՝ ապահովելով վերջիններիս լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, մասնավորապես սպորտում:
 
Ծրագիրն ուղղված է  հաշմանդամային սպորտի մասսայականացմանը, առողջ կենսակերպի և սոցիալական հավասարության գիտակցության արմատավորմանը,  մարմնակրթական ծրագրերի զարգացմանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը:
 
Միջոցառման ավարտին կազմակերպիչ կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին այսօրինակ միջոցառումները կազմակերպել պարբերաբար և ընդգրկել մասնակցության առավել լայն շրջանակներ:

Հասցե։ Հայաստան, Երևան Նորքի այգիներ փողոց, 193 շենք (Նորք-Մարաշ վարչ. շրջան)

Հեռախոս:+374-10-651050  +374-10-651060

+374-10-652114