facebook

 

ՆՈՐՈՒԹՅՈԻՆՆԵՐ


«Աստղիկ» ԲԿ-ն Հայաստանում առաջինն է ձեռք բերել Helena -AC4 ավտոմատ ...
Իմանալ ավելին
Oգոստոսի 31-ին Ֆրեզնոյում կբացվի Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը   Ֆրեզնոյում ...
Իմանալ ավելին
Samsung-ը պատրաստվում է թողարկել iPhone-ին մրցակից Samsung-ը կթողարկի Galaxy S10-ի 3 ...
Իմանալ ավելին
ԱԺ մշտական հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց ԸՕ փոփոխության ...
Իմանալ ավելին
ԱԺ պատգամավորների 1/3–ը Փաշինյանին առաջադրել է վարչապետի թեկնածու Ազգային ...
Իմանալ ավելին
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ԿԼՍՎԻ ՆԱԵՎ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ Ս / թ նոյեմբերի 22 -ին կրթահամալիրի ...
Իմանալ ավելին
Աստվածաշունչը թարգմանվել է ժեստերի լեզվով   24 Մարտ, 2017   Արարատյան ...
Իմանալ ավելին
Prev Next

ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Փարիզ. default.jpg

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին կայցելի Ֆրանսիա:  Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Առաջիկա ուրբաթ օրը Փաշինյանը կլինի Փարիզում: Կեսօրին նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,- ասել է նա:

Սեպտեմբերի 14-ին Փաշինյանը հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական իրադրությունը, ինչպես նաև ֆրանսահայ համայնքին առնչվող հարցեր:

Այս առնչությամբ, Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հայտնել է, որ վարչապետի աշխատակազմը այցերի մասին տեղեկատվություն տրամադրում է այցերից միայն մեկ-երկու օր առաջ:

ԱՄՆ-ում վայրէջք է կատարել ինքնաթիռը, որի հենասարքի անվադողերը թռիչքի ժամանակ պայթել են

 

Ինքնաթիռը, որի հենասրաքի երկու անվադողերը պայթել են Նյու Ջերսիի օդանավակայանից թռիչքի ժամանակ, երեքշաբթի ցերեկ անվտանգ վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքի օդանավակայանում։ Gulfstream GLF-14 ինքնաթիռում 16 ուղևոր կար, այդ թվում՝ Post Malone հիփ հոփ երգիչը, գրում է CBSnews.com-ը։Ռեակտիվ ինքնաթիռը վայրէջք է կատարել Նյու Յորքից շուրջ 70 մղոն հյուսիս ընկած տարածքում։ Երբ օդաչուն հասկացել է, որ անվադողերը պայթել են, նա շուրջ 30 րոպե պտտվել է օդանավակայանի երկնքում։ Իսկ հետո ինքնաթիռն օդաքնավակայանի ծառայությունների օգնությամբ կարողացել է վայրէջք կատարել։ Ինքնաթիռը Լոնդոնի «Լութոն» օդանավակայան է ուղևորվելիս եղել։

Թրամփի կարգադրությամբ չինացիներին կարգելեն ԱՄՆ ձեռնարկություններում ներդրումներ կատարել․ WSJ

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է չինական ընկերություններին արգելել Միացյալ Նահանգների տեխնոլոգիական ֆիրմաներում ներդրումներ կատարել։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։

 

Պարբերականի տվյաlներով՝ Թրամփը նաև մտադիր է արգելափակել ԱՄՆ-ից Չինաստան տեխնոլոգիաների լրացուցիչ ներկրումը։

Նշվում է, որ ԱՄՆ-ն առաջիկայում կհայտարարի ՉԺՀ-ի նկատմամբ նոր միջոցների մասին։

Հասցե։ Հայաստան, Երևան Նորքի այգիներ փողոց, 193 շենք (Նորք-Մարաշ վարչ. շրջան)

Հեռախոս:+374-10-651050  +374-10-651060

+374-10-652114