Շնորհակալ ենք Տատյանա Հովհաննիսյանին
Մեր կրթահամալիրի 120 սաների մեկ ուսումնական տարվա լսողական սարքերի 6.480 հատ մարտկոցներ ձեռք բերելու համար,
Սևակ Ղազարյանի կոխլեար իմպլանտի վերալիցքավորվող մարտկոց ձեռք բերելու համար,
Կրթահամալիրի ջրատաքացման կաթսայի, դրա միացման խողովակների, ինչպես նաև կրակմարիչների ամբողջական վճարման համար
Շնորհակալ ենք Լիլիթ Կարապետյանին
Ում շնորհիվ մեր կրթահամալիրում տեղադրվեցին անվտանգության համակարգեր:
Շնորհակալ ենք Վահագն Ղուշչյանին կրթահամալիրի սաներին հիգիենայի պարագաներ տրամադրելու համար,
Արթուր Սարգսյանին, Սերգեյ Աղաջանյանին, Վահրամ հակոբյանին, Արամ Շահինյանին՝ խնամքի միջոցներ տրամադրելու համար:
Շնորհակալ ենք պրն Չալյանին՝ պարբերաբար քաղցրավենիք տրամադրելու, ինչպես նաև «Եվրոթերմ» ՓԲԸ տնօրինությանը հյութեր տրամադրելու համար:
Շնորհակալ ենք «Արտլանչ» ընկերությանը և պրն Գաբրիելյանին, ովքեր աջակցեցին՝ տրամադրելով սպասք և խոհանոցային տեխնիկա: