facebook

 

ՆՈՐՈՒԹՅՈԻՆՆԵՐ


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ԿԼՍՎԻ ՆԱԵՎ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ Ս / թ նոյեմբերի 22 -ին կրթահամալիրի ...
Իմանալ ավելին
Աստվածաշունչը թարգմանվել է ժեստերի լեզվով   24 Մարտ, 2017   Արարատյան ...
Իմանալ ավելին
ԼԽՈՒԵ հատուկ կրթահամալիրը դարձել է հարթակ <<Թ Ե Լ Ա Դ Ր Ու Թ Յ Ա Ն>> համար: ...
Իմանալ ավելին
Կազմակերպվել է սպորտլանդիա լսողության խանգարումներ ունեցող երեխաների ...
Իմանալ ավելին
Հայաստանի Խուլերի միավորում. Armenian Deaf Society Միջազգային համաժողով   2017 թվականի ...
Իմանալ ավելին
Հաշմանդամություն ունեցող երեխաների համերգը ՆԱՄ-ում 15:20, Դկտ 7, 2016     ...
Իմանալ ավելին
Ղուկասի ավետարանը՝ ժեստերի լեզվով   [bt_youtube url="https://youtu.be/MnPmKA1yjCA" width="400" height="260" ...
Իմանալ ավելին
Մեր կրթահամալիրի սաները հյուրընկալվել էին Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 ...
Իմանալ ավելին
Շանթ TV-ն մեր կրթահամալիրում [bt_youtube url="https://youtu.be/6Ia3aNuJy-g" width="400" height="260" responsive="yes" ...
Իմանալ ավելին
Prev Next

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

ԵՐԵՎԱՆԻ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանում խուլ երեխաների հատուկ կրթություն սկսել է  իրականացվել 1931 թվականից` խուլերի սկզբնական համընդհանուր կրթություն մտցնելու որոշումից հետո: Ըստ այդ որոշման,Երևանի օժանդակ դպրոցում խուլ երեխաների համար բացվել է 2 դասարան`20 աշակերտով:

1937 թվականին խուլ երեխաներն առանձնանում են. իսկ 1940-1941 ուստարում դպրոցը տեղափոխվում է նոր ուսումնական շենք:

Հայաստանում խուլերի դպրոցը գործել է նաև Լենինականում 1949-1955թթ-ը, որի լուծարումից հետո աշակերտները տեղափոխվել են Երևանի խուլերի դպրոց:

1959 թվականին խուլերի դպրոցը տեղափոխվում է նորակառույց դպրոցական շենք`Նորքի այգիներ 193 հասցեում,որն առ այսօր գործում է որպես <<Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր>>:

1969 թվականին լսողության խանգարումներ ունեցող երեխաների  տարբերակված ուսուցման նպատակով Երևանում բացվում է  նաև <<Թույլ լսող երեխաների հատուկ դպրոցը>>:

Հետագայում դպրոցները Կառավարության որոշմամբ վերանվանվել են`  <<Լսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 15 /խուլեր/ հատուկ դպրոց>>, իսկ միաժամանակ Երևանում գործող թույլ լսողների գիշերօթիկ դպրոցը`<<Լսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 9 /թույլ լսողներ/ հատուկ դպրոց>>: 

15 հատուկ դպրոցում առաջին անգամ հանրապետությունում ընդունվել և կիրառվել է Ժեստերի լեզուն որպես ուսումնական առարկա, իսկ հետագայում`ամրագրվել պետականորեն: Կազմակերպվել են ժեստերի լեզվի դասընթացներ ուսուցիչների և սաների ծնողների համար: 2005-2006 ուսումնական տարում  դպրոցում <<Կամք և կորով>>հասարակական կազմակերպության կողմից փորձարկվում և ներդրվում է երկլեզու ուսուցման համակարգը`որպես ուսուցման նոր, ժամանակակից մեթոդ Հայաստանում, որը գործում է մինչ այսօր:

2008 թվականին Կառավարության որոշմամբ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 9 հատուկ դպրոցը վերակազմավորման սկզբունքով միանում է թիվ 15 հատուկ դպրոցին, որը վերանվանվում է <<Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր>> և գործում Աշոտ Ավետիսյանի տնօրինությամբ:

Կրթահամալիրը միակն է հանրապետությունում: Իրականացնում է 12-ամյա միջնակարգ կրթություն և կոչված է կազմակերպելու լսողության խանգարումներով երեխաների ուսուցման և դաստիրակության գործընթացը:Կրթահամալիրն իրավունք ունի իրականացնելու տարրական ընդհանուր,հիմնական ընդհանուր և միջնակարգ/լրիվ/ընդհանուր կրթության ծրագրեր: Կրթահամալիրում գործում է նախապատրաստական խումբ` 5 տարեկան  երեխաների համար: Ավագ դպրոցում  սովորողները ստանում են նախամասնագիտական կրթություն` գորգագործություն, վարսահարդարություն, կար ու ձև, հագուստի ձևավորում: Բացի դրանից  կրթահամալիրում գործում են խմբակներ` սեղանի ձևավորման /դիզայն/,  պարի, կերպարվեստի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի:

Կրթահամալիրն ունի երկու մասնաշենք` ուսումնական և հանրակացարանային:

Ուսումնական մասնաշենքը քառահարկ  է, որտեղ  գտնվում են դասասենյակները,աշխատասենյակները, զարգացնող հատուկ մանկավարժական պարապմունքների, ինչպես նաև աջակցող ծառայությունների և արհեստագործական կաբինետները: Առկա են մարզադահլիճ, հանդիսությունների և նիստերի դահլիճներ, գրադարան, խաղադարան:

Հանրակացարանային մասնաշենքը նույնպես քառահարկ է, որտեղ գտնվում են  խաղասենյակները,առանձին հարկերում`տղաների և աղջիկների ննջարաններն ու լոգարանները,  ինչպես նաև բուժկետը, խոհանոցն ու ճաշարանը:

Հասցե։ Հայաստան, Երևան Նորքի այգիներ փողոց, 193 շենք (Նորք-Մարաշ վարչ. շրջան)

Հեռախոս:+374-10-651050  +374-10-651060

+374-10-652114