facebook

 

ՆՈՐՈՒԹՅՈԻՆՆԵՐ


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ԿԼՍՎԻ ՆԱԵՎ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ Ս / թ նոյեմբերի 22 -ին կրթահամալիրի ...
Իմանալ ավելին
Աստվածաշունչը թարգմանվել է ժեստերի լեզվով   24 Մարտ, 2017   Արարատյան ...
Իմանալ ավելին
ԼԽՈՒԵ հատուկ կրթահամալիրը դարձել է հարթակ <<Թ Ե Լ Ա Դ Ր Ու Թ Յ Ա Ն>> համար: ...
Իմանալ ավելին
Կազմակերպվել է սպորտլանդիա լսողության խանգարումներ ունեցող երեխաների ...
Իմանալ ավելին
Հայաստանի Խուլերի միավորում. Armenian Deaf Society Միջազգային համաժողով   2017 թվականի ...
Իմանալ ավելին
Հաշմանդամություն ունեցող երեխաների համերգը ՆԱՄ-ում 15:20, Դկտ 7, 2016     ...
Իմանալ ավելին
Ղուկասի ավետարանը՝ ժեստերի լեզվով   [bt_youtube url="https://youtu.be/MnPmKA1yjCA" width="400" height="260" ...
Իմանալ ավելին
Մեր կրթահամալիրի սաները հյուրընկալվել էին Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 ...
Իմանալ ավելին
Շանթ TV-ն մեր կրթահամալիրում [bt_youtube url="https://youtu.be/6Ia3aNuJy-g" width="400" height="260" responsive="yes" ...
Իմանալ ավելին
Prev Next

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր ՊՈԱԿ-ում 

Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը գտնվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ,աշխատում է  գիշերօթիկ ռեժիմով:

Մեր կրթահամալիրի ուսումնական և դաստիարակչական աշխատանքները կազմակերպվում են հատուկ սահմանված կարգով:

 Աջակցող ծառայություններն իրականացվում են թիմային ձևով`հատուկ սուրդոմանկավարժական, հոգեբանական և այլն:

Կրթահամալիրում սովորողներն ուսումնասիրում են ինչպես հանրակրթական ուսումնական  ծրագրերը, այնպես նաև հատուկ ծրագրեր, ինչպիսիք են` <<ժեստերի լեզուն>>, <<Խոսքի զարգացումը>>, <<Առարկայագործնական ուսուցում>> առարկաները: Կրթական ծրագրերի անբաժանելի մասն է կազմում զարգացնող հատուկ մանակավարժական պարապմունքները, որոնց ընթացքում փորձառու մասնագետներն աշխատում են երեխաների բառային խոսքի և լսողական ընկալման զարգացման ուղղությամբ:Այդ պարապմունքների ընթացքում լայնորեն կիրառվում են տարբեր տեխնիկական միջոցներ` ձայնուժեղացուցիչ սարքեր և  FM համակարգեր:

Տարեսկզբին և տարեվերջին իրականացվում է լսողական ընկալման  գնահատում` յուրաքանչյուր երեխայի զարգացման ծրագրի անհատական պլանավորման նպատակով:

Հատուկ ուշադրություն է հատկացվում կրթահամալիրի սաների և նրանց ծնողների հետ տարվող հոգեբանական աջակցության աշխատանքներին:

Կրթահամալիրի գործունեության անբաժանելի մասն է կազմում նաև դաստիարակչական աշխատանքների կազմակերպումը, որոնք ուղղված են սովորողների ֆիզիկական, բարոյական, գեղագիտական,հայրենասիրական և աշխատանքային դաստիարակությանը, որոնք իրականացվում ենմիջոցառումների, խաղերի, զրույցների, էքսկուրսիաների միջոցով:

 

Կրթահամալիրի գործունեությունը

 

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը 23.03.2009 թվականին գրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրի տարածքային բաժնում:Կրթահամալիրի կանոնադրությունը հաստատվել է  13.03.2009թվականին,181-Ա/Ք հրամանով:

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 14.08.2009թվականի 714-Ա/Ք հրամանով տրված լիցենզիաների`կրթահամալիրն իրավունք ունի իրականացնելու հետևյալ կրթական ծրագրերը.

·         Տարրական ընդհանուր

·         Հիմնական ընդհանուր

·         Միջնակարգ/լրիվ/ընդհանուր

                         ՕՐՎԱ ՌԵԺԻՄ

ՎԵՐԿԱՑ

730

ԼԻՑՔԱՅԻՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

745

ԱՆԿՈՂԻՆՆԵՐԻ ՀԱՐԴԱՐՈՒՄ

/անձնական հիգիենա/

800

ՆԱԽԱՃԱՇ

815

ՀԱՎԱՔ

845

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

900

ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱՃԱՇ

1155

ԽՄԲԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

/զրույց օրվա իրադարձությունների և անելիքների շուրջ/

1155

1230

1340

1425

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՃԱՇԻ

1435

ՃԱՇ

1445-1540

ՀԱՆՐՕԳՈՒՏ ԱՇԽԱՏԱՆՔ

1540

ԴԱՍԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

1600-1800

ԱԶԱՏ ԺԱՄ

1800-1900

ԸՆԹՐԻՔ

1900

ԴԻԴԱԿՏԻԿ,ՍՊՈՐՏԱՅԻՆ ԽԱՂԵՐ,ԱԱՐՏԱԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

1930

ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՒՄ,ԶՐՈՒՅՑՆԵՐ

2000

ՔՈՒՆ

2100-2200

Կրթահամալիրի գործունեության նպատակը լսողության խանգարումներով երեխաներին իրենց ընդունակություններին և կարողություններին համապատասխան և առողջությանը համարժեք ուսումնական միջավայրում նրանց հասարակական հարմարեցման,ինքնասպասարկամ ունակությունների ձեռքբերման,աշխատանքային,մասնագիտական գործունեության ապահովումն է /Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին ՀՀ օրենք,հոդված 4,կետ է/:

Կրթահամալիրի առաքելությունը լսողության խանգարումներով սովորողներին ազգային հենքի վրա որակյալ կրթություն տալն է` ապահովելով հայրենասիրության և մարդասիրության ոգով դաստիարակված քաղաքացիների ձևավորումը,նախամասնագիտական կրթություն ապահովելն ու հետագա կյանքին նախապատրաստելն է : 

 

 

64320286_1081332875384331_1458636976088416256_n.jpg

 

 

 

Հասցե։ Հայաստան, Երևան Նորքի այգիներ փողոց, 193 շենք (Նորք-Մարաշ վարչ. շրջան)

Հեռախոս:+374-10-651050  +374-10-651060

+374-10-652114