facebook

 

ՆՈՐՈՒԹՅՈԻՆՆԵՐ


«Աստղիկ» ԲԿ-ն Հայաստանում առաջինն է ձեռք բերել Helena -AC4 ավտոմատ ...
Իմանալ ավելին
Oգոստոսի 31-ին Ֆրեզնոյում կբացվի Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը   Ֆրեզնոյում ...
Իմանալ ավելին
Samsung-ը պատրաստվում է թողարկել iPhone-ին մրցակից Samsung-ը կթողարկի Galaxy S10-ի 3 ...
Իմանալ ավելին
ԱԺ մշտական հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց ԸՕ փոփոխության ...
Իմանալ ավելին
ԱԺ պատգամավորների 1/3–ը Փաշինյանին առաջադրել է վարչապետի թեկնածու Ազգային ...
Իմանալ ավելին
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ԿԼՍՎԻ ՆԱԵՎ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ Ս / թ նոյեմբերի 22 -ին կրթահամալիրի ...
Իմանալ ավելին
Աստվածաշունչը թարգմանվել է ժեստերի լեզվով   24 Մարտ, 2017   Արարատյան ...
Իմանալ ավելին
Prev Next

ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ պատգամավորների 1/3–ը Փաշինյանին առաջադրել է վարչապետի թեկնածու

hbh.jpg

Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ն այսօր՝ հոկտեմբերի 30–ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին առաջադրել է վարչապետի թեկնածու: Այս մասին NEWS.am–ին ասաց ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության ղեկավար Կնյազ Սարոյանը։

Ստորագրահավաքին միացել են 43 պատգամավորներ, այդ թվում «ԵԼՔ-ի, «Ծառուկյան» խմբակցության և ՀՀԿ-ի քաղաքական թիմից հեռացած 4 պատգամավորները՝ Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Տաճատ Վարդապետյանն ու Շիրակ Թորոսյանը։ 

Նշենք, որ այսօր ժամը 18։00–ին լրանում է առաջադրումների ժամկետը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27–ին լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ իր այս առաջադրումը եւս ֆորմալ բնույթ է կրելու։

ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն վարչապետ չընտրվելու դեպքում վարչապետի ընտրության առաջին քվեարկությունից (հոկտեմբերի 24) յոթ օր հետո (հոկտեմբերի 31) անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին: Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել վարչապետի ընտրության առաջին փուլը, որտեղ վարչապետ չի ընտրվել: Ամենայն հավանականությամբ, ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին՝ կիրակի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հասցե։ Հայաստան, Երևան Նորքի այգիներ փողոց, 193 շենք (Նորք-Մարաշ վարչ. շրջան)

Հեռախոս:+374-10-651050  +374-10-651060

+374-10-652114