ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ԿԼՍՎԻ ՆԱԵՎ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ
Ս / թ նոյեմբերի 22 -ին կրթահամալիրի հյուրերն էին Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ներկայացուցիչները, ովքեր բաժանեցին աշակերտներին «Մանուկների Աստվածաշունչը» ժեստերի լեզվի թարգմանությամբ:
Ժեստերի լեզվով Աստվածաշնչի թարգմանության և նկարահանումների աշխատանքները սկսվել են 2012-ին: Խուլերի մայրենի լեզվով Հին Կտակարանի տեսասկավառակները թողարկվել են 2017-ի գարնանը՝ 237 պատմություններով: