Հայաստանի Խուլերի միավորում. Armenian Deaf Society
Միջազգային համաժողով
2017 թվականի հոկտեմբերի 6-ին, Շիրակ հյուրանոցի նիստերի դահլիճում իր աշխատանքներն սկսեց << Խուլերի համաշխարհային ֆեդերացիայի, Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի երկրների տարածաշրջանային քարտուղարության հերթական նիստը>>, որին մասնակցում էին Դանիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի, Վրաստանի, Հայաստանի խուլերի միավորումների ղեկավարները: Նիստին հրավիրված մասնակցում էին նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հաշմանդամների հարցերով զբաղվող բաժինների ղեկավարներ: Նիստի ընթացքում փորձի փոխանակման կարգով,առաջ քաշվեցին բազմաթիվ խնդիրներ, որոնք ուղղված էին խուլ հաշմանդամների սոցիալ – տնտեսական, կեցաղային հարցերին, աշխատանքի ներգրավմանն ու պայմանների բարելավմանը: Առաջարկվեցին խնդիրների լուծման տարբերակներ: Հյուրերը ծանոթացան միավորման թիվ 2 ՈՒԱՁ-ի շենքի հնարավորություններին, արտադրություն կազմակերպելու համար:
Երեկոյան հյուրերը մասնակցեցին Հայաստանի խուլերի միավորման կազմավորման 85-ամյակին նվիրված բանկետին, որտեղ միավորման անդամները հանդես եկան երգերով և պարերով: Հաջորդ օրը հյուրերը բարձրացան Արագած լեռը, հիացան լեռան գագաթին գտնվող լճակով, որտեղ և ճաշակեցին ավանդական խաշ:
Մեկնելուց առաջ հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և հիացմունք հայտնեցին տեսնելով միավորման նախագահի և անդամների սերտ համագործակցությունն ու տարվող աշխատաքների հաջողությունները:
Քարտուղարություն