facebook

 

ՆՈՐՈՒԹՅՈԻՆՆԵՐ


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ԿԼՍՎԻ ՆԱԵՎ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ Ս / թ նոյեմբերի 22 -ին կրթահամալիրի ...
Իմանալ ավելին
Աստվածաշունչը թարգմանվել է ժեստերի լեզվով   24 Մարտ, 2017   Արարատյան ...
Իմանալ ավելին
ԼԽՈՒԵ հատուկ կրթահամալիրը դարձել է հարթակ <<Թ Ե Լ Ա Դ Ր Ու Թ Յ Ա Ն>> համար: ...
Իմանալ ավելին
Կազմակերպվել է սպորտլանդիա լսողական խանգարումներ ունեցող երեխաների ...
Իմանալ ավելին
Հայաստանի Խուլերի միավորում. Armenian Deaf Society Միջազգային համաժողով   2017 թվականի ...
Իմանալ ավելին
Հաշմանդամություն ունեցող երեխաների համերգը ՆԱՄ-ում 15:20, Դկտ 7, 2016     ...
Իմանալ ավելին
Ղուկասի ավետարանը՝ ժեստերի լեզվով   [bt_youtube url="https://youtu.be/MnPmKA1yjCA" width="400" height="260" ...
Իմանալ ավելին
Մեր կրթահամալիրի սաները հյուրընկալվել էին Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 ...
Իմանալ ավելին
Prev Next

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հաշմանդամություն ունեցող երեխաների համերգը ՆԱՄ-ում

15:20, Դկտ 7, 2016

 

 

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված համերգը: Այն կազմակերպվել էր Արարատյան Հայրապետական թեմի և «Նարեկացի» արվեստի միության ջանքերով:

Երեկոյին մասնակցում էին Երևանի գիշերօթիկ հատուկ դպրոցների ու երեխաների խնամքի կենտրոնների սաները (8 դպրոցից):

Միջոցառումը մեկնարկվեց տերունական աղոթքով՝ երեխաների ներկայացմամբ:

-Այսօր մեզ միավորել է սերը երեխաների հանդեպ: Մեր ուշադրության կենտրոնում են հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաները: Եկեղեցին միշտ հոգևոր ներգործություն է ունենում երեխաների վրա, բայց մենք դրանով չենք բավարարվում. մենք փնտրում ենք նոր ուղիներ՝ նրանց առաջընթացը կյանքում ապահովելու համար… Մենք պետք է նրանց մեջ սերմանենք կյանք մտնելու համարձակությունն ու ընկճվածությունից ձերբազատվելու կարողությունը: Շատ կարևոր է նաև, որպեսզի ճիշտ վերաբերմունք կարողանանք ցուցաբերել հաշմանդամության խնդիրներ ունեցող երեխաների նկատմամբ՝ ընդունելով նրանց որպես հասարակության լիարժեք անդամներ…,- իր խոսքում ընդգծեց Արարատյան Հայրապետական թեմի Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Աբրահամյան:

Արարատյան Հայրապետական թեմի Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանը կատարեց խաչերի օրհնության արարողություն. օրհնված խաչերը հանձնվեցին միջոցառմանը մասնակից երեխաներին:

Երեխաներից շատերը բեմ էին բարձրանում առաջին անգամ: Կային պատանիներ, ովքեր արդեն ունեին միջազգային փառատոներին մասնակցելու և մեծ բեմերում ելույթ ունենալու փորձ, օրինակ՝ Արարատյան Հայրապետական թեմի խուլերի համայնքի «Մենք» մնջախաղի ստուդիայի անդամները:
Համերգային երեկոյի ընթացքում լսողության խանգարումներ ունեցող և խուլ երեխաները հանդես եկան մնջախաղով և երգեցին ժեստերի լեզվով: Տեսողական խանգարումներով և կույր երեխաները ելույթ ունեցան պարով, կիթառով և երգով: Հենաշարժողական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաները ցուցադրեցին խամաճիկների ներկայացում: Սրահում ցուցադրվեցին նաև այդ դպրոցների սաների ձեռքի աշխատանքներից:

-Միշտ ՆԱՄ-ի հատուկ ուշադրության կենտրոնում են հաշմանդամություն ունեցող մարդիկ, տաղանդավոր երեխաները, և վստահ եմ, որ նման միջոցառումները շարունակական բնույթ կկրեն, – այս խոսքերով համերգային երեկոն եզրափակեց «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը:

Հասցե։ Հայաստան, Երևան Նորքի այգիներ փողոց, 193 շենք (Նորք-Մարաշ վարչ. շրջան)

Հեռախոս:+374-10-651050  +374-10-651060

+374-10-652114